Տարեց վարդենիսցին Սերժ Սարգսյանի հետ ադրբեջաներեն է խոսել(տեսանյութ)
«aravot.am»–ը գրում է, որ այսօր Վարդենիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ եւ բոցաշունչ դիֆերամբ է ձոնել Սերժ Սարգսյանին:
Թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասել է. «Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմ»: Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրել է ադրբեջաներեն:
Նախագահ Սարգսյանն էլ հումոր է արել՝ «Էդ ոնց որ կարոտել ե՞ք, հա, ինչ-որ ժամանակների» ու մինչ այդ մարդը փորձել է իր սրտի խոսքը հայերենի վերածել, նախագահ Սարգսյանն ասել է.
«Պետք չի, պետք չի թարգմանել, երեւի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»:
Իսկ վարդենիսցու սրտի խոսքը մոտավորապես այս է նշանակել՝ խոսքի արժեքը մեծ է, այն էլ տղամարդու եւ նախագահի եւ պետք չէ այդ խոսքի արժեքը գետնով տալ: