Լրահոս

13.02.2013 15:07


ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ

Փետրվարի 13-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխ Լուբնա Ալ Կասիմիի հետ:

  Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես 2013թ. ապրիլի 30-ից մայիսի 2-ը Դուբայում կայանալիք «Ամենամյա ներդրումային համաժողովին» հայկական կողմի մասնակցության և զուգահեռ հայ-էմիրաթյան գործարար համաժողովի երկրորդ փուլն անցկացնելու հետ կապված խնդիրներ:

  ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը բարձր է գնահատել երկկողմ առևտրատնտեսական փոխգորածկցության զարգացմանն ուղղված քայլերը և պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի ցանկացած նախաձեռնությանը:

Այս խորագրի վերջին նյութերը