ՀՀ նախագահի թեկնածու ԱրմանՄելիքյաննայսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ արդեն իսկչիընդունումնախագահական ընտրություններիարդյունքները, բայց և չիբողոքարկելու, քանի որ չի վստահում Հայաստանի դատական համակարգին.
Նախագահի թեկնածուն դեմ է նաև զանգվածային ցույցերին։
–Եթե ոտքի ես հանել ժողովրդին, գործն ավարտին հասցրու, հեղափոխություն արա։ Ես հեղափոխության կողմնակից չեմ։Ես էվոլյուցիոն զարգացման կողմնակից եմ, երբ հասարակությունն ինքն է պահանջներ առաջադրում և իշխանություններին երկխոսության դրդում,-ասել է նա։
Արման Մելիքյանը հեղափոխության կողմնակից չէ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ արդեն իսկ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, բայց և չի բողոքարկելու, քանի որ չի վստահում Հայաստանի դատական համակարգին.
– Ես հրաժարվում եմ ընտրությանը մասնակցելու իմ իրավունքից, բայց սա չի նշանակում, որ ես կոչ եմ անում մարդկանց չմասնակցելու ընտրությանը։
Նա ավելացրել է, թե քվեաթեթրիկն անվավեր դարձնելու փոխարեն մարդիկ հանգիստ խղճով կարող են նշում կատարել հենց իր անվան դիմաց.
–Այդ ընտրողները չեն քվեարկելու, որ ես դառնամ ՀՀ նախագահ, այլ իրենց ընտրությամբ մերժելու են այս ընտրությունները։
Նախագահի թեկնածուն դեմ է նաև զանգվածային ցույցերին։
–Եթե ոտքի ես հանել ժողովրդին, գործն ավարտին հասցրու, հեղափոխություն արա։ Ես հեղափոխության կողմնակից չեմ։ Ես էվոլյուցիոն զարգացման կողմնակից եմ, երբ հասարակությունն ինքն է պահանջներ առաջադրում և իշխանություններին երկխոսության դրդում,-ասել է նա։
7or.am