«Մետալիկա» խումբը պահանջել է իր երգերը հարցաքննությունների ժամանակ չօգտագործել
«Էսքվայր»-ի լրագրողները տեղեկություն են տարածել, որ ԱՄՆ-ի նավատորմի հատուկ ջոկատի ծառայողը, ով մասնակցել է Ուսամա Բեն Լադենի վերացմանը2011թ., պատմել է, թե լեգենդար «Մետալիկա» ռոք-խումբը Ամերիկայի պաշտպանության նախարարությանը խնդրել է իրենց երգերը հարցաքննությունների ժամանակ չօգտագործել:
«Երբ մենք Իրաքում պատերազմ էինք սկսել, «Մետալիկա»-ի երաժշտությունն օգտագործում էինք, որպեզսի հարցաքննությունից առաջ ձեռբակալվածներին«փափկեցնենք»,-ասել է հատուկջոկատայինը,–սակայն խմբի երաժիշտները մեզ հետ կապվել են և խնդրել իրենց երաժշտություննայլևսչօգտագործել, քանի որ բռնությանն աջակցելչեն ցանկանում: Ես դեռ մտածեցի, որ խումբը «Kill'Em All» ձայնասկավառակունի»:
Դրանից հետո «Մետալիկա»-ի երգերն իսկապես հարցաքննությունների ժամանակայլև չեն օգտագործել, սակայն դրա փոխարեն սկսել են օգտագործել «Demon Hunter» խմբի երգերը: Նկատենք, որ ամերիկյան ուժայինները շատ հաճախ են տարբեր տիպի հարցաքննությունների և կտտանքների ժամանակծանր ռոքային երաժշտություննօգտագործում որպես հոգեբանական ճնշման ազդեցիկ միջոց:
Նման ճնշումը մասնավորապես գործադրվում է հայտնի Ամու-Գրեյբ և Գուանտանամո բանտերում: Իսկ «Մետալիկա»-ի երաժշտությունն ամենաշատն է օգտագործվում, և դա խմբի անդամների մեջ տարբեր զգացմունքներ է առաջացրել: Այդպես, օրինակ, 2007թ. Ջեյմ Հեթվիլդը հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Մուհամադ Ալ Կատանիի հանդեպ, ով մեղադրվում էր սեպտեմբերի 11 հարձակումների մեջ, օգտագործվում է հենց «Մետալիկա» խմբի «Enter Sandman» ստեղծագործությունը, պատասխանել է. «Իմ մի մասնիկը հպարտ է, որ նրանք ընտրել են հենց «Մետալիկա»–ին, քանի որ այդ երաժշտությունը շատ ուժեղ է և կրում է ինչ–որ մի բան, որը իրենց դուր չի գալիս՝ գուցե ազատության, ագրեսիայի, խոսքի ազատության զգացմունքը: Բայց իմ մյուս մասնիկը դժգոհ է, որ ինչ–որ մեկը փորձում է երաժշտության մեջ գտնել որևէ քաղաքական ենթատեքստ: Քաղաքականությունը տարանջատում է մարդկանց, իսկ երաժշտությունը` միավորում»։
«Մետալիկա» խումբը պահանջել է իր երգերը հարցաքննությունների ժամանակ չօգտագործել
«Էսքվայր»-ի լրագրողները տեղեկություն են տարածել, որ ԱՄՆ-ի նավատորմի հատուկ ջոկատի ծառայողը, ով մասնակցել է Ուսամա Բեն Լադենի վերացմանը 2011թ., պատմել է, թե լեգենդար «Մետալիկա» ռոք-խումբը Ամերիկայի պաշտպանության նախարարությանը խնդրել է իրենց երգերը հարցաքննությունների ժամանակ չօգտագործել:
«Երբ մենք Իրաքում պատերազմ էինք սկսել, «Մետալիկա»-ի երաժշտությունն օգտագործում էինք, որպեզսի հարցաքննությունից առաջ ձեռբակալվածներին «փափկեցնենք»,-ասել է հատուկջոկատայինը,–սակայն խմբի երաժիշտները մեզ հետ կապվել են և խնդրել իրենց երաժշտությունն այլևս չօգտագործել, քանի որ բռնությանն աջակցել չեն ցանկանում: Ես դեռ մտածեցի, որ խումբը «Kill'Em All» ձայնասկավառակ ունի»:
Դրանից հետո «Մետալիկա»-ի երգերն իսկապես հարցաքննությունների ժամանակ այլև չեն օգտագործել, սակայն դրա փոխարեն սկսել են օգտագործել «Demon Hunter» խմբի երգերը: Նկատենք, որ ամերիկյան ուժայինները շատ հաճախ են տարբեր տիպի հարցաքննությունների և կտտանքների ժամանակ ծանր ռոքային երաժշտությունն օգտագործում որպես հոգեբանական ճնշման ազդեցիկ միջոց: