Լրահոս

13.02.2013 14:16


Անդրիաս Ղուկասյանի թիմը մշակում է ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական ծրագիրը

Անդրիաս Ղուկասյանի թիմը մշակում է ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական ծրագիրը

Այսօրվա ասուլիսին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ  Անդրիաս Ղուկասյանը չի դադարեցնի հացադուլը, եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չառաջանան։  «Նա հիվանդանոց կտեղափոխվի միայն շատ ծանր վիճակում հայտնվելու դեպքում: Հացադուլի դադարեցման կարիք չկա, քանի որ առողջապահության նախարարության անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ թեկնածուի վիճակը համապատասխանում է 24-օրյա հացադուլի մեջ գտնվող մարդու առողջական վիճակին»,–ասել է բանախոսը։

Արմեն Գրիգորյաննը նշեց, որ այժմ մշակվում է ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական ծրագիրը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր, թե հացադուլը կդադարեցնի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակման օրը՝ փետրվարի 20-ին։

Այս խորագրի վերջին նյութերը