Լրահոս

13.02.2013 14:00


Սերժ Սարգսյանը բլոկնոտի, դրոշի, վզնոցի համար 9 միլիոն դրամ է ծախսել

Սերժ Սարգսյանը բլոկնոտի, դրոշի, վզնոցի համար 9 միլիոն դրամ է ծախսել

Փետրվարի 8-ի դրությամբ՝ հանրապետության նախագահի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկությունների համաձայն՝ Հրանտ Բագրատյանի նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 11.300.000 դրամ (ելքեր՝ 5.880.100), Պարույր Հայրիկյանինը՝ 1.024.000 (ելքեր՝ 783.900), Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ 72.000.000 (ելքեր՝ 57.301.880), Անդրիաս Ղուկասյանինը՝ 4.100.000 (ելքեր՝ 4.091.240), Սերժ Սարգսյանինը՝ 99.399.600 (ելքեր՝ 74.139.046) և Վարդան Սեդրակյանինը՝ 700.000 (ելքեր՝ 520.000): Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական հիմնադրամ չի բացել:

«ilur.am»–ի փոխանցմամբ՝ Ադրիաս Ղուկասյանը գումարների մեծ մասը ծախսել է գովազդային պաստառների տեղադրման վրա, Հրանտ Բագրատյանը՝ տեսահոլովակների տեղադրման ու արտաքին գովազդի վրա, Պարույր Հայրիկյանը՝ քարոզչական տեսասկավառակների ու գրքույկների թողարկման, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ գովազդային պաստառների տեղադրման ու եթերում վճարովի քաղաքական գովազդի համար, Վարդան Սեդրակյանը՝ ասուլիսների նկարահանումների ու քարոզչական տպագիր նյութերի վրա:

Սերժ Սարգսյանի հիմնադրամը ընտրողներին բաժանվող նյութերի (բլոկնոտ, դրոշ, վզնոց և այլն) համար միայն ծախսել է շուրջ 9 միլիոն դրամ: Մնացած գումարը հիմնականում ծախսվել է պաստառների տպագրության, վահանակների վարձակալության, պաստառի համար տուրքի ու տարածքների վարձակալության վրա: 

Այս խորագրի վերջին նյութերը