Շվեյցարիայում ձերբակալվել է «WikiLeaks»–ին գաղտնի տեղեկություններ հաղորդողը
Ինչպես հաղորդում է «Вести»-ին, Շվեյցարիայում ձերբակալվել է «Julius Baer» բանկի նախկին աշխատակից Ռուդոլֆ Էլմերը։
Հենց նա է Ջուլիան Ասանջին տրամադրել գործարարների և ֆինասական կազմակերպությունների վերաբերյալ մի քանի հազարի հասնող գաղտնի փաստաթղթերը։
Շվեյցարիայի արդարադատությունը Էլմերին մեղավոր է ճանաչել բանկի անվտանգության կանոնները խախտելու համար և տուգանել է 7,5 հազ. դոլարի չափով։
Դրանից մի քանի ժամ անց Էլմերը կրկին ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում են ոստիկանության աշխատակիցները, ձերբակալվածի նկատմաբ շվեյցարական օրենքերի խատման համար լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել։
Հունվարի 11-ին աղմկահարույց «WikiLeaks» ինտերնետ պարբերականի հիմնադիր Ջուլիան Ասանջը հայտարարել էր, որ իր կազմակերպությունը շարունակելու է թերթերի և ամբողջ աշխարհում մարդու իրավունքերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միջոցով իր ունեցած նյութերը տարածել։
Հիշեցնեք, որ Ասանջը ձերբակալվել էր 2010թ. դեկտեմբերի 7-ին Շվեդիայի պահանջով, որտեղ նրան մեղադրում էին բռնաբարության համար։
Դեկտեմբերի 16-ին նա գրավի դիմաց ազատ է արձակվել և այդ պահից ի վեր տնային կալաքի տակ ապրում է քաղաքից դուրս գտնվող իր ընկերոջ տանը։