Աշխարհ

13.02.2013 12:27


«Տարածաշրջանում պայթյունավտանգ իրադրություն է. Ադրբեջանն իր ուժն է ցույց տալիս». «Независимая газета»

«Տարածաշրջանում պայթյունավտանգ իրադրություն է. Ադրբեջանն իր ուժն է ցույց տալիս». «Независимая газета»

«Независимая газета»–ն գրում է, որ այն ժամանակ, երբ ռուսական զորքերը ամրապնդում են Հայաստանում ռուսական հենակետը, Լեռնային Ղարաբաղի մոտակայքում Ադրբեջանի զորավարժություններն են ընթանում։ «Независимая газета»–ն նկատում է, որ այպիսով տարածաշրջանում պայթյունավտանգ իրադրություն է ստեղծվել։

Բանն այն է, որ ռուսական 102-րդ հենակետը հայկական զորքերի հետ համատեղ լեռնային հրաձգարաններում պատրաստվել է զորավարժությունների։ Զուգահեռաբար, ադրբեջանական զորքերը կենտրոնացել են Տերտերի շփման գծում և լայնածավալ զորավարժություններ սկսել։

Պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պլանային միջոցառումներ են իրականացնում, բայց իրականում Ադրբեջանը ակտիվորեն սկսել է ցուցարդել իր ուժը։ Միայն անցյալ տարի Ադրբեջանն արդեն երկու անգամ զորավարժություն է անցկացրել։ Այժմ ավիացիայից և հակահրթիռային պաշտպանությունից բացի, դրանց մասնակցում են նաև ցամաքային ուժերը։

Իսկ մարտին էլ Ադրբեջանում Թուրքիայի և Վրաստանի հատուկ ուժերի մասնակցությամբ տեղի են ունենալու «Կովկասյան արծիվ- 2013» զորավարժությունները։

«Независимая газета»–ն նկատում է, որ Տերտերի մոտակայքում Ադրբեջանի կողմից զորավարժություններ անցկացնելն էլ պատահական չէ. հնարավոր է՝ հենց Տերտերի շրջանից էլ ռազմական գործողությունները վերսկսվեն։

Ռազմական գործողությունների սկսման հավանականությունը բարձր է գնահատում նաև գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը, ով 2008թ. հուլիսին կանխատեսել էր նաև Վրաստանի պատերազմը Հարավային Օսիայի դեմ։

«Անկասկած, Ադրբեջանը քննարկում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նախագիծը։ Բաքուն հույս ունի կայծակնային ռազմական գործողությամբ «ազատագրել» տարածքները։ Դա, իհարկե, շատ արկածախնդիր քայլ է։ Հնարավոր է, որ Թուրքիան էլ մասնակցի այդ գործողություններին»,-ասել է նա՝ ավելացելով, որ ռուս սահմանապահները պետք է փակեն թուրքական ուղղությունը և ռուս խաղաղապահների գործողություններն իրականացվեն ՀԱՊԿ-ի դրոշի ներքո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը