Լրահոս

13.02.2013 20:24


«Երևան Ջուր» ՓԲԸ ներդրել է հեռաչափման on-line համակարգ

«Երևան Ջուր» ՓԲԸ ներդրել է հեռաչափման on-line համակարգ

«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները. 2013թ. հունվարը 2012թ. հունվարի նկատմամբ

Հունվար ամսին «Երևան Ջուր» ՓԲԸ ՓԲԸ գործունեության մեջ արձանագրվեց հերթական լուրջ ձեռքբերումը. մայրաքաղաքի ջրամատակարարման ցանցի արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագրերի շրջանակներում եռամսյա աշխատանքներից հետո սկսեց գործել հեռաչափման համակարգը: Ընկերության  կողմից սպասարկվող տարածքի ջրաղբյուրներում, օրվա կարգավորման ջրամբարներում, բաշխիչ ցանցի հանգուցային կետերում, այլ վայրերում արդեն իսկ տեղադրվել է հայրենական արտադրության GPRS համակարգի թվով 80 հաղորդիչ, որի շնորհիվ առկա չափիչ սարքերի՝ ջրի ճնշման տվիչների, ջրի մակարդակաչափերի, հոսքաչափերի և այլն կողմից գրանցվող տվյալները ինքնաշխատ եղանակով, 5 րոպե հաճախականությամբ մուտքագրվում են ընկերության համակարգչային բազա:

Դա հնարավորություն է տալիս թե՛ բացառել մարդկային գործոնն իր բոլոր թերություններով և թե՛ ուղղակիորեն՝ on-line ռեժիմով հետևել ջրի շարժին ողջ համակարգում, ինչն ապահովում է գործընթացներին ժամանակին միջամտելու, այդ թվում վթարներին արագ արձագանքելու, հնարավորություն: Ընդ որում, նշված հաղորդիչներում սահմանված են որոշակի տեխնիկական չափանիշներ, որոնց խախտման դեպքում անմիջապես տրվում տագնապի ազդանշան, օպերատորին տեղյակ պահելով համակարգի տվյալ կառույցում առաջացած խնդրի մասին:

Ըստ ընկերության Տեխնիկական տնօրինության մշտադիտարկման և ռազմավարության վարչության պետ Վահրամ Մաճկալյանի՝ նմանատիպ սարքերի տեղադրումը ջրամատակարարման բաշխիչ ցանցում շարունակվելու է, ընդգրկելով վերջինիս բոլոր կառույցներն ու գործառույթները, ինչպես նաև ապահովելով առավելագույն իրազեկում համակարգում առկա իրավիճակի վերաբերյալ: Ավելին, հետագայում նախատեսվում է տեղադրել հեռակառավարման համակարգ ևս, որի շնորհիվ հնարավոր կդառնա նաև կառավարել համակարգը մեկ կենտրոնից, նորից առանց մարդկային միջամտության ու ժամանակ կորցնելու՝ ի շահ սպառողի:

Անցած ամիսը դրական է բնութագրվել նաև ամենօրյա գործառույթների իրականացման առումով: Այսպես, հունվարին Երևանում շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների 70,3%-ը, 17-23 ժամ՝ 26,4%-ը և 12-17 ժամ՝ ընդամենը 3,3%-ը: Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1484 կետից վերցվել է փորձանմուշներ, որոնց ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Ղեկավարվելով "Մենք հաշվետու ենք հանրության առջև" կարգախոսով, "Երևան Ջուր" ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. հունվար ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները  համեմատության համար են/:

 

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

հունվար

2012թ.

հունվար

2013թ.

հունվար

2013թ. հունվարը 2012թ. հունվարի համեմատ /+ - /

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11936

9539

9107

- 432  /2008թ. հունվարից` -2829/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

338000

107000

 

84000

- 23000 /2008թ. հունվարից`-254000/

Ջրամատակարարման շարունակականություն` տոկոս

75,0

96.1

95.9

- 0.2 տոկոսային կետ /2008թ. հունվարից`+ 20,9 տոկոսային կետ

            «Երևան Ջուր» ՓԲԸ  հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը