Նախախորհրդարան. «Քաղաքական և սոցիալ-հոգեբանական առկա շոկի հաղթահարումը հնարավոր է ազգային արժանապատվությունը վերարթնացնելու միջոցով»
2013թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտի մամուլի ակումբում տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ Արցախում գտնվող Նախախորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանի, Էմիլ Աբրահամյանի և Հասմիկ Էվոյանի մամուլի ասուլիսը։
Բանախոսները նախ անդրադարձան 1988թ. սկսված Արցախյան շարժման ձեռքբերումներին՝ Արցախի փաստացի միավորմանը Հայաստանին, ինչպես նաև ինքնիշխան հայկական պետության ստեղծումը։
Դրա հետ մեկտեղ նշվեց, որ պետությունը չի կայացել, քանի որ ձևավորվել է ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի իրացմանը ծառայող պետական կառավարման համակարգ ու վերնախավ, որոնց գործունեության հետևանքով երկիրը վերածվում է արտաքին կառավարման օբյեկտի։ Նրանք փաստեցին նաև, որ այսպես շարունակվելու դեպքում, երբ Հայաստանում (ներառյալ՝ Արցախում) ժողովուրդը ենթարկվելով կեղեքման և ճորտացման հեռանում է Հայրենիքից, հայոց պետականության ապագան ու հայրենաբնակ հայության ֆիզիկական գոյությունը իրական վտանգի են ենթարկվում։
Առաջացած համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհի մասին խոսելով, բանախոսները նշեցին, որ մենք ականատես ենք Արցախյան շարժմամբ սկսված 25-ամյա քաղաքական փուլի ավարտին և նոր քաղաքական փուլի ձևավորմանը: Այդ պայմաններում անհրաժեշտ է փլուզվող ու փոշիացող քաղաքական դաշտի տեղում ակտիվ և առողջ քաղաքացիական ներուժից ստեղծել նոր քաղաքական դաշտ և այլընտրանքային ներկայացուցչական մարմիններ, ինչպես ժամանակին դա յուրօրինակ կերպով տեղի ունեցավ Արցախյան շարժման ընթացքում։ Այս առումով նրանք կարևորեցին նոր քաղաքական սերնդի ասպարեզ իջնելու, ինչպես նաև համահայկական ներուժի համախմբման անհրաժեշտությունը: Բանախոսներն արձանագրեցին, որ այսպիսի համախմբման օրինակ է Նախախորհրդարանի և «Սահմանադրական Արցախ» շարժման գործակցությունը, որի առաջին պտուղը եղավ փետրվարի 12-ին Հադրութում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հրապարակված համատեղ հայտարարությունը:
Անդրադառնալով Արցախի հարցի լուծմանը՝ բանախոսները շեշտեցին միավորման գաղափարը վերստին սերմանելու, այն դե յուրե ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նրանք նաև նշեցին, որ քաղաքական և սոցիալ-հոգեբանական առկա շոկի հաղթահարումը հնարավոր է ազգային արժանապատվության և արդարության համար մղված համաժողովրդական պայքարի ոգին վերարթնացնելու ու ներազգային, մարդկային արժանապատվության և արդարության համար մղվող ներկայիս պայքարում կիրառելու միջոցով:

2013 թ. փետրվարի 13
Ստեփանակերտ