Տնտեսական

13.02.2013 11:43


Մեկ ամսվա մեջ Հայաստանում սպառողական գներն աճել են

Մեկ ամսվա մեջ Հայաստանում սպառողական գներն աճել են

2013թ. հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսն աճել է 2.9 տոկոսով։

Իսկ ավելի կոնկրետ, պարենային ապրանքների գների հավելաճը կազմել է 5.1, ոգելից խմիչքներինն ու ծխախոտինը՝ 2.4, բնակվարձինը, վառելիքինը և էլեկտրաէներգիայինը՝ 0.1, բուժսպասարկմանն ու դեղորայքինը՝ 3.5, մշակույթի ապրանքներինն ու ծառայություններինը՝ 3.9, այլ ապրանքներինն ու ծառայությունների գների հավելաճը՝ 1.5%։

Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ նախորդ ամսվա համեմատ 2013թ. հունվարին նվազել են միայն հագուստի և կոշկեղենի՝ -1.5%, ինչպես նաև տրանսպորտի և կապի գները՝ -1.3%։

Իսկ տնային գործածության ապրանքների գները մնացել են անփոփոխ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը