Լրահոս

13.02.2013 11:01


Նստարանը չդիմացավ Սերժ Սարգսյանի խորհրդականի. ՀՀԿ պատգամավորի, նախկին ռեկտորի ծանրությանը

Նստարանը չդիմացավ Սերժ Սարգսյանի խորհրդականի. ՀՀԿ պատգամավորի, նախկին ռեկտորի ծանրությանը

Երեկ Երևանի Հյուսիսային համալսարանի դահլիճում կայացած մրցանակաբաշխության ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել. կոտրվել է առաջին շարքի նստարանը։ Դրա վրա նստածները` Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը հայտնվել են «անհարմար»  վիճակում։

Յուրի Վարդանյանին հաջողվել է անմիջապես ինքնուրույն բարձրանալ ընկած տեղից, իսկ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին բարձրանալ օգնել են կանայք և Հյուսիսային համալսարանի ռեկտորը:

Լուսանկարը Գագիկ Շամշյանի

Այս խորագրի վերջին նյութերը