Լրահոս

13.02.2013 08:32


Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Երեկ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և գնդակոծել ՀՀ Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր: Կրակի տակ են հայտնվել մասնավորապես Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի և Մովսես գյուղերը:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ թշնամին կրակել է նաև հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը (ծնված 1991թ., շարքային): Զինծառայողը ներկայումս տեղափոխվում է հոսպիտալ:

Զինվորի կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Վնասվել է Մելիքբեկյանի սրունքը:

Այս խորագրի վերջին նյութերը