Լրահոս

13.02.2013 10:11


Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ–լիբանանյան համագործակցության հարցեր

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում  հայ–լիբանանյան համագործակցության հարցեր

Փետրվարի 12-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի Նախագահների վերջին երկու տարիների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նշվել է, որ անհրաժեշտ է  օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ  փոխշահավետ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում  խրախուսելու ուղղությամբ:

Քննարկվել է նաև Լիբանանի հայաբնակ Այնճար բնակավայրում հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորության հարցը:   Ուրվագծվել է կողմերի անմիջական մասնակցության և աշխատանքների համակարգման մեխանիզմը:

Նախարար Ֆադի Աբուդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու փառատոնի անցկացման հետ առնչվող հարցերում:  Բարձր գնահատելով երկկողմ  քաղաքական և մշակութային հարաբերությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ փառատոնը կնպաստի հայ-լիբանանյան բարեկամության ամրպանդմանն ու խորացմանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը