Հադրութում տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք
Փետրվարի 12-ին Հադրութում տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք: Հադրութի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջև ելույթ ունեցան Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծեցին Միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը: Հանրահավաքը վարում էր շարժման առաջամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանը: Նա ներկայացրեց 25 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի 12-ին Հադրութից մեկնարկած Արցախյան շարժման հերոսական ուղին, ինչպես նաև ներկայումս Հայաստանում (ներառյալ Արցախը) առաջացած սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական հիմնախնդիրները:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան Նախախորհրդարանի ներկայացուցիչներ Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաև «Սահմանադրական Արցախ» շարժման անդամներ Վիտալի Բալասանյանը և Գրիգորի Հայրապետյանը: Նրանք կարևորեցին հայության առջև ծառացած համակարգային հիմնախնդիրների լուծման հրամայականը: Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ արտաքին թշնամուց Արցախը ազատագրելուց 25 տարի անց առաջացել է Հայաստանը և նրա ժողովրդին կեղեքող համակարգից ազատագրելու ու նոր որակի պետություն ստեղծելու անհրաժեշտություն: Նա հավաստիացրեց, որ ինչպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, այնպես էլ ներկայումս մեր ժողովրուրդը հասնելու է հաղթանակի:
Հանրահավաքի ընթացքում հրապարակվեց Նախախորհրդարանի և «Սահմանադրական Արցախ» շարժման հայտարարությունը, որը նրանց ներկայացուցիչներն ընդունել էին 2013 թ. փետրվարի 11-12-ին Արցախի հարցի վերջնական և հայանպաստ լուծման հեռանկարի շուրջ համատեղ քննարկումների ընթացքում http://preparliament.org/2013/02/nakhandsahmanadr/ :
Փետրվարի 12-ի երկրորդ կեսին Շուշիի երաժշտական դպրոցում կազմակերպվեց մշակութային միջոցառում, որի ընթացքում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Կոմիտասի կյանքին և ստեղծագործությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը:
Հադրութում տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք
Փետրվարի 12-ին Հադրութում տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք:
Հադրութի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջև ելույթ ունեցան Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծեցին Միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը: Հանրահավաքը վարում էր շարժման առաջամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանը: Նա ներկայացրեց 25 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի 12-ին Հադրութից մեկնարկած Արցախյան շարժման հերոսական ուղին, ինչպես նաև ներկայումս Հայաստանում (ներառյալ Արցախը) առաջացած սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական հիմնախնդիրները: