Բողոքի գործողություն. «Հայաստանում առկա խոր ճգնաժամը ստիպում է, որ երիտասարդությունն այսօր իր ձեռքը վերցնի երկրում փոփոխություններ իրականացնելու գործը»
Այսօր` փետրվարի 13-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա «Շարժիչ ուժը երիտասարդությունն է» բողոքի գործողություն, որի ժամանակ երիտասարդությանը կառաջարկվի համախմբվել և տեր կանգնել իրենց երկրին և իրավունքներին: «Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ մեր երիտասարդությունը օտարված է հանրային և պետական խնդիրները բարձրաձայնելու և լուծելու գործընթացից: Վարչախումբը, հենվելով իր վերահսկողության տակ գործող ԲՈՒՀ-երի վարչական մարմինների և ուսխորհուրդների վրա, կարողացել է մշտապես չեզոքացնել երիտասարդության ակտիվությունը: Երկրում արմատական փոփոխություններ բերող քաղաքացիական շարժումների հենքը մշտապես եղել է երիտասարդությունը: Հայաստանում առկա հասարակական-քաղաքական խոր ճգնաժամը ստիպում է, որ երիտասարդությունն այսօր իր ձեռքը վերցնի երկրում փոփոխություններ իրականացնելու գործը: Ակցիայի մասնակիցները կհավաքվեն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, այնտեղից հաջորդաբար կշարժվեն դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ԵՊՀ Ավոբյան փող. մասնաշենք (սև շենք), Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան»,-ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
Բողոքի գործողություն. «Հայաստանում առկա խոր ճգնաժամը ստիպում է, որ երիտասարդությունն այսօր իր ձեռքը վերցնի երկրում փոփոխություններ իրականացնելու գործը»
Այսօր` փետրվարի 13-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա «Շարժիչ ուժը երիտասարդությունն է» բողոքի գործողություն, որի ժամանակ երիտասարդությանը կառաջարկվի համախմբվել և տեր կանգնել իրենց երկրին և իրավունքներին: «Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ մեր երիտասարդությունը օտարված է հանրային և պետական խնդիրները բարձրաձայնելու և լուծելու գործընթացից: Վարչախումբը, հենվելով իր վերահսկողության տակ գործող ԲՈՒՀ-երի վարչական մարմինների և ուսխորհուրդների վրա, կարողացել է մշտապես չեզոքացնել երիտասարդության ակտիվությունը:
Երկրում արմատական փոփոխություններ բերող քաղաքացիական շարժումների հենքը մշտապես եղել է երիտասարդությունը: Հայաստանում առկա հասարակական-քաղաքական խոր ճգնաժամը ստիպում է, որ երիտասարդությունն այսօր իր ձեռքը վերցնի երկրում փոփոխություններ իրականացնելու գործը: Ակցիայի մասնակիցները կհավաքվեն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, այնտեղից հաջորդաբար կշարժվեն դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ԵՊՀ Ավոբյան փող. մասնաշենք (սև շենք), Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան»,-ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: