Լրահոս

13.02.2013 09:44


Ավտոպատահար Ալավերդիում. կան տուժածներ

Ավտոպատահար Ալավերդիում. կան տուժածներ

Փետրվարի 13-ին՝ ժամը 02։31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարահարթ գյուղի պոմպակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշված հասցեում ՃՏՊ չի հայտնաբերվել:

Պարզվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սամանդ» մակնիշի Տ2995 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ` 1955թ. ծնված Դավիթ Կոնինյանը և ուղևոր` 1962թ. ծնված Վարուժան Կոնինյանը դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ալավերդի քաղաքի ԲԿ:

Ըստ հերթապահ բժշկի` Վ.Կոնինյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Դ. Կոնինյանինը` ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը