Հայաստանի նախագահն արդեն ընտրված է. ու դա Սերժ Սարգսյանը չէ
Հայաստանը շատ յուրօրինակ երկիր է. օրը ցերեկով զինված մարդիկ կարող են մտնել նույնիսկ պառլամենտի նիստերի դահլիճ ու մարդկանց գնդակահարել, երկրի մայրաքաղաքի ամենակենտրոնում անմեղ ցուցարարներ կարող են զոհվել, ոմն պատգամավորի ռեստորանային լաբիրինթներում մարդիկ կարող են ծեծվելով սպանվել: Եթե սրան ավելացնենք այն, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բացակա ու նույնիսկ մեռած մարդիկ դեռ շարունակում են թոշակ ստանալ, գույք ու արժեթղթեր գնել-վաճառել ու ընտրել, ապա սկսում ես ենթադրել, որ Նոյյան տապանը երևի Երևանի կենտրոնում են թաղել: Երևի սրանից է, որ որոշ մեռած մարդկանց հոգիներ չեն շտապում հեռանալ. եթե Հայաստանում գտնվել է անմահության բանաձևը, ինչու իզուր հասնել անծանոթ յոթերորդ երկինք ու դեռ մի հատ էլ դատվել:
Կարծես սա քիչ էր, հիմա էլ Հայրիկյանի մահափորձը. ժանգոտած-հին ատրճանակ, ոչ մի բառ չասած առեղծվածային անձ, ռուսական իմպերիալիզմի ուրվական, իշխանության դեմ ուղղված սադրանք, ազգային սիմվոլի դեմ հարված, ընտրությունները խանգարելու փորձ: Մի խոսքով` ամեն ինչ, բացի ՓԱՍՏԵՐԻՑ:
Միակ փաստն այն էր, որ Հայրիկյանի աջ ուսի թևատակից մեկ փամփուշտ են հանել: Հայկական լավ ասացվածք կա. «մարդ ու կնիկ կռվեցին ու կատվին գցին թոնիրը»:
Հայրիկյանի հիվանդասենյակը ավելի շատ նմանվեց շոու բիզնեսի հյուրասրահի, քան ապաքինվող ընդդիմադիր քաղաքական գործչի հիվանդասենյակի. առանց սպիտակ խալաթի ով ասես չեղավ այդ սենյակում: Երևի այդքան սրտալից մարդկանց այցելություններից էր, որ Հայրիկյանը մեկ օրում հրաշքով լավացավ ու հենց հաջորդ օրը հիվանդանոցի սրահում, ու գիշերազգեստով, շարունակեց իր ընտրարշավը` ռուսական իմպերիալիզմից մազապուրծ փրկված ազգային սիմվոլ–հերոսի պես: Հուզիչ չէ՞ր: Ափսոս միայն, որ հիմա 2013 թիվն է, ու Հայաստանն այսօր տնտեսապես ու ռազմապես այնքան է կախված Ռուսաստանից, որ վերջինս եթե մի անգամ փռշտա, Հայաստանը առնվազն 2 տարի գրիպ կընկնի: Ուստի Ռուսաստանի համար բացարձակ միևնույնն է, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը: Հայրիկյանը շատ ճիշտ է արել, որ դերասանի մասնագիտություն չի ընտրել: Սովետական բանտերում փրկվածը դժվար թե 1-2 տրյուկ սովորած չլիներ: Բայց տրյուկներ իմացողը դեռ դերասան չէ. լավ դերասանը գոնե ժամանակին ձևականորեն կդիմեր Սահմանադրական դատարան. ամենայն հավանականությամբ սա, վեջին պահին, կողքից բզեցին իրեն: Հետո դիմումը հետ վերցրեց` նախագահի մյուս թեկնածուի «կյանքը փրկելու համար»: Մարդը «մոռացել» էր, որ «անհաղթահարելի խոչընդոտներ» լինել-չլինելը ԻՐ անձի հետ է կապված:
Ես Հայրիկյանից բան այլևս չեմ հասկանում ու չեմ էլ ցանկանում: Ինձ համար մի բան վերջնականապես հաստատվեց. Հայրիկյանը երբեք քաղաքական գործիչ չի եղել, այլ քաղաքական ավանտյուրիստ: Այս «Սահմանադրական դատարան դիմելու» ողջ «ինքնորոշված» թատրոնը ինձ համար արդեն բավարար է:
Բայց հերիք ինչքան խոսեցի քաղաքական դիակների մասին:
Իսկ իշխանություններին, իհարկե, սկի էլ ձեռնտու չէր այս մահափորձը. ընդդիմադիր միասնական թեկնածու առաջարկելու հնարավորությունը փոքրացավ, ներքին իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու առիթ ունեցան ու անապահով մթնոլորտում կկառուցեն (ավելի շուտ` կշարունակեն վայելել) ԻՐԵՆՑ «ապահով Հայաստանը»:
Այսինքն, Հայաստանում, մյուս կողմից, նախագահի թեկնածուին կարող են վիրավորել, ծեծել ու ջարդել ու ձևացնել, որ «բան չի եղել»: Հայաստանում մեդալը միայն մի՞ երես ունի:
Հայաստանի նախագահն արդեն ընտրված է. ու դա Սերժ Սարգսյանը չէ: Հայաստանի նոր նախագահը Անդրեաս Ղուկասյանի «Վերջ շինծու ընտրություններին/Stop fake elections» պաստառն է: Մի՞ թե հնարավոր է մահափորձ կատարել այդ պաստառի վրա գրվածի նկատմամբ:
Ժամանակին Ռուսաստանում, Փետրվարյան հեղափոխությունից հետո, երկիշխանություն էր: Նույնը կլինի Հայաստանում`նույն ավարտով:
Իսկ Հայրիկյանի վրա «իսկական» մահափորձ կատարածին, ոտ ու ձեռ ընկած, կբռնեն մինչև ընտրությունները: Վարազ Սյունի Ամստերդամ
Հայաստանի նախագահն արդեն ընտրված է. ու դա Սերժ Սարգսյանը չէ
Կարծես սա քիչ էր, հիմա էլ Հայրիկյանի մահափորձը. ժանգոտած-հին ատրճանակ, ոչ մի բառ չասած առեղծվածային անձ, ռուսական իմպերիալիզմի ուրվական, իշխանության դեմ ուղղված սադրանք, ազգային սիմվոլի դեմ հարված, ընտրությունները խանգարելու փորձ: Մի խոսքով` ամեն ինչ, բացի ՓԱՍՏԵՐԻՑ:
Միակ փաստն այն էր, որ Հայրիկյանի աջ ուսի թևատակից մեկ փամփուշտ են հանել: Հայկական լավ ասացվածք կա. «մարդ ու կնիկ կռվեցին ու կատվին գցին թոնիրը»:
Հայրիկյանի հիվանդասենյակը ավելի շատ նմանվեց շոու բիզնեսի հյուրասրահի, քան ապաքինվող ընդդիմադիր քաղաքական գործչի հիվանդասենյակի. առանց սպիտակ խալաթի ով ասես չեղավ այդ սենյակում: Երևի այդքան սրտալից մարդկանց այցելություններից էր, որ Հայրիկյանը մեկ օրում հրաշքով լավացավ ու հենց հաջորդ օրը հիվանդանոցի սրահում, ու գիշերազգեստով, շարունակեց իր ընտրարշավը` ռուսական իմպերիալիզմից մազապուրծ փրկված ազգային սիմվոլ–հերոսի պես: Հուզիչ չէ՞ր: Ափսոս միայն, որ հիմա 2013 թիվն է, ու Հայաստանն այսօր տնտեսապես ու ռազմապես այնքան է կախված Ռուսաստանից, որ վերջինս եթե մի անգամ փռշտա, Հայաստանը առնվազն 2 տարի գրիպ կընկնի: Ուստի Ռուսաստանի համար բացարձակ միևնույնն է, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը:
Հայրիկյանը շատ ճիշտ է արել, որ դերասանի մասնագիտություն չի ընտրել: Սովետական բանտերում փրկվածը դժվար թե 1-2 տրյուկ սովորած չլիներ: Բայց տրյուկներ իմացողը դեռ դերասան չէ. լավ դերասանը գոնե ժամանակին ձևականորեն կդիմեր Սահմանադրական դատարան. ամենայն հավանականությամբ սա, վեջին պահին, կողքից բզեցին իրեն: Հետո դիմումը հետ վերցրեց` նախագահի մյուս թեկնածուի «կյանքը փրկելու համար»: Մարդը «մոռացել» էր, որ «անհաղթահարելի խոչընդոտներ» լինել-չլինելը ԻՐ անձի հետ է կապված:
Ժամանակին Ռուսաստանում, Փետրվարյան հեղափոխությունից հետո, երկիշխանություն էր: Նույնը կլինի Հայաստանում`նույն ավարտով:
Իսկ Հայրիկյանի վրա «իսկական» մահափորձ կատարածին, ոտ ու ձեռ ընկած, կբռնեն մինչև ընտրությունները:
Վարազ Սյունի
Ամստերդամ