«7 օրին» հյուրընկալվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը։ Նա անդրադարձել է քվեաթերթիկում Սերժ Սարգսյանի հետ մնացած թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի ու Հրանտ Բագրատյանի վարքագծին, ինչպես նաև գնահատական տվել ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ըստ Հարությունյանի՝ այս ընտրությունները կեղծված են դեռ «էն գլխից», և այն թեկնածուները, ովքեր իրենց մասնակցությամբ օգնում են Սերժ Սարգսյանին, փետրվարի 18–ից հետո պարզապես կակազելու են և հայտնվելու են աղբանոցում։
Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանին, ապա ըստ նախագահի նախկին թեկնածուի՝ Պարույրը գնաց քաղաքական ինքնասպանության և ցույց տվեց, որ գասպարավարի լողալով կտրել է Սև ծովը, բայց խեղդվել ՀՀԿ–ի լողավազանում։
Հյուրը՝ Արամ Հարությունյան

7or.am