Լրահոս

12.02.2013 17:07


«Հայազն» կուսակցության անունից նամակ է հանձնվել ՀՀ–ում Իրանի դեսպանին

«Հայազն» կուսակցության անունից նամակ է հանձնվել ՀՀ–ում Իրանի դեսպանին

Այսօր «Հայազն» կուսակցության անունից նամակ է հանձնվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն, պարոն Մոհամմադ Ռեիսիին, որտեղ մասնավորապես խիստ մտահոգություն է հայտնվում Սյունիքի մարզի առնվազն 50 հազար հեկտար արոտավայրերը Արևելյան Ատրպատականի ոչխարապահներին երկարատև վարձակալությամբ տրամադրելու մասին գարծարքի վերաբերյալ: Նամակում մասնավորապես նշվում է, որ տվյալ գործարքի իրականացումը, ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է խիստ բացասաբար ազդել երկու բարեկամական պետությունների հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ «Հայազնը» հանդես էր եկել սույն գործարքը դատապարտող հայտարարությամբ և մտադիր է բոլոր միջոցներով պայքարել դրա դեմ: Մասնավորապես հինգշաբթի օրը՝ փետրվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, բողոքի ակցիա կանցկացվի կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Սյունիքի հողերի նվիրատվության:
Կհանձնվի նամակ, որի տեքստը կհրապարակվի:
«Հայազն» կուսակցության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը