Լրահոս

12.02.2013 15:38


Ըստ ԿԸՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի տոկոս «խփելը» օրենքի խախտում չէ (տեսանյութ)

Ըստ ԿԸՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի տոկոս «խփելը» օրենքի խախտում չէ (տեսանյութ)

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբեւէ չի մեկնաբանել եւ չի էլ մեկնաբանի որեւէ թեկնածուի արտահայտած կարծիք, տեսակետ կամ մոտեցում»,–պատասխանելով «iLur.am»-ի հարցին՝ արդյոք ԿԸՀ-ը չի՞ պատրաստվում վարչական վարույթ հարուցել՝ քննելու համար Գյումրիում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, ասել է ԿԸՀ նախագահը։ 

Հիշեցնենք, գնահատելով ընտրություններում հաղթելու իր շանսերը, Սարգսյանն ասել էր. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք»

Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ այս արտահայտությունը չի հակասում ընտրական օրենսգրքի դրույթներին, հետեւաբար ԿԸՀ քննարկման առարկա չէ:

«ԿԸՀ-ը երբեւէ որեւէ թեկնածուի կողմից ներկայացված տեսակետ չի մեկնաբանել, եւ, հավատարիմ մնալով իր մոտեցմանը, բնական է, չի էլ մեկնաբանի որեւէ թեկնածուի արտահայտած տեսակետ, մոտեցում, կարծիք: Հանձնաժողովի գործառույթն է հետեւել քարոզարշավի ընթացքին, որպեսզի քարոզարշավը եւ դրա ընթացքում իրականացվող գործողությունները համապատասխանեն ընտրակամն օրենսգրքի պահանջներին»,–ասել է ԿԸՀ նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը