ԲՀԿ պատգամավոր. «Էթիկայի հանձնաժողովի անդամ պատգամավորները քվեարկում են իրարից անկախ, սեփական խղճով ու համոզմունքով:»
Որոշ լրատվամիջոցներ, փորձելով զբաղվել վերլուծական աշխատանքով, ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի` երեկվա քվեարկությունից հետո բոլորի ուշադրությունը սևեռում են իմ պատգամավորական գործունեության և մասնավորապես քաղաքական ենթատեքստ են փնտրում իմ քվեարկության մեջ:
ԱԺ էթիկայի հանձնաժողովը (հանձնաժողովի անդամները) գործում է և պարտավոր է առաջնորդվել բացառապես օրենքներով և իրավական նորմերով, իսկ հանձնաժողովի անդամ պատգամավորները քվեարկում են իրարից անկախ, սեփական խղճով ու համոզմունքով: Քանի որ ԱԺ նախագահի բացառիկ իրավունքն է պատգամավորների բացակայությունը համարել հարգելի կամ անհարգելի, այս դեպքում բացակայությունները համարվել են հարգելի:
Հարկ եմ համարում նաև հիշեցնել իմ գործընկեր Արմեն Ռուստամյանին, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, հանձնաժողովի անդամները եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնացող այլ անձինք իրավունք չունեն հարցի քննարկման կամ ուսումնասիրման ընթացքում իրենց հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակել` առանց նրանց գրավոր համաձայնության.( ԱԺ կանոնակարգ , հոդված 24.4, 1 մաս ԺԱ):

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայան