Այսօր` փետրվարի 12-ին, հայ գրող, արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Մեծ գրողը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում, 1935թ.: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետո սովորել է Մոսկվայի սցենարական դասընթացներում:
Մաթևոսյանի գործերում գյուղն է` պարզ գյուղացու կյանքը, աշխատանքը: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը. կարծում էին, որ մարդու առաջին պարտքն աշխատելն ու աշխարհը լավացնելն է: Գյուղաշխարհը ներկայացնելու նման խոր ու ընդգրկուն ձևը նորություն էր հայ գրականության մեջ:
Նրա վիպակների հիման վրա նկարահանվել են հայտնի կինոնկարներ` «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», բեմադրվել են ներկայացումներ: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միությունում, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը:
Մաթևոսյանի գործերը թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով:
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում: 2011թ. այս օրը բացվել է Մաթևոսյանին նվիրված հուշակոթող-աղբյուրը, որի ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը:
Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է