Լրահոս

12.02.2013 14:05


Էպոսագետը պնդում է՝ փետրվարի 22-ին կամ 23-ին իրեն կձերբակալեն

Էպոսագետը պնդում է՝ փետրվարի 22-ին կամ 23-ին իրեն կձերբակալեն

Այսօրվա ասուլիսին ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը եկել էր միջազգային դիտորդական խմբի ուղեկցությամբ:

 «Ինձ առայժմ պետությունը չի մեղադրում, առայժմ ստեղծվում է ֆոն, որ պետությունը ինձ մեղադրի ընտրություններից  հետո, երբ կավարտվեն ընտրությունները, կնկարեն տոկոսները, և երբ կգնան դիտորդները: Ինձ  կձերբակալեն»,-ասել է Սեդրակյանը՝ մեկնաբանելով իր այն հայտարարությունը, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի կապակցությամբ իրեն ձերբակալելու են։

Լրագրողների հարցին, թե ինքը  ինչ կապ է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, Տիգրան Նաղդալյանի սպանության, հիմա էլ՝ Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ, էպոսագետն ասել է. «Ես հստակ ասել եմ, որ Վազգեն Սարգսյանին մոտիկից եմ ճանաչել, նրա եղբորը Արամին, ուսանողական տարիներից եմ ճանաչել, և ես ոչ մի կապ չէի կարող ունենալ Նաիրի Հունանյանի կատարած սպանության հետ: Հետո սկսեցին խոսել, որ ես կապ ունեմ  Տիգրան Նաղդալյանի սպանության հետ: Հիմա էլ կարդում եմ հոդվածներ, թե ով եմ ես, որ ես որերորդ անգամ հայտնվում եմ աղմկահարույց  պատմությունների մեջ։ Ինչպես կարող եմ կապ ունենալ այդ հանցագործությունների հետ, եթե այդ գործերով կան մեղադրյալներ, և երբեևիցե իմ անունը չի հնչել»։

Սեդրկայանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե, իր խորին համոզմամբ, իրեն փետրվարի 22-ին կամ 23-ին կձերբակալեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը