Լրահոս

12.02.2013 13:29


Կոմունիստը Հայրիկյանին անգրագետ է անվանել և մեղադրել Սերժ Սարգսյանի հետ մութ գործարք կնքելու մեջ

Կոմունիստը Հայրիկյանին անգրագետ է անվանել և մեղադրել Սերժ Սարգսյանի հետ մութ գործարք կնքելու մեջ

Այսօր հրավիրված ասուլիսում ՀԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանն անդրադարձել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հակասական գործողություններին և հայտարարել.

–Այդքան անգրագետ պաշտոնյաներ կան, մեկն էլ թող դա լինի, ի՞նչ է պատահել։ Նրա այս խաղերը ունեն մեկ բառ՝ ինքնաոչնչացում: Իսկ որ նախագահը չգիտեմ որ արժանիքների համար որպես բացառիկ քաղաքական գործիչ այցելել է Հայրիկյանին, պաշտոն էլ կխոստանան, ուրիշ բաներ էլ կխոստանան:

Ռ. Թորոսյանը Հայրիկյանի դեմ կատարվածը ոչ թե մահափորձ, այլ միջադեպ է անվանում.

–Հայրիկյանը շեշտակի հարվածով գրավեց իր սեփական դարպասը: Չի կարելի այդպես խաղալ ժողովրդի հետ՝ դիմում եմ ՍԴ, չեմ դիմում։ Եթե մտածելակերպդ այդքան կարճ է, ինչո՞ւ ես մտել պայքարի մեջ: Եվ վերջապես, այս դիպվածով նա ապացուցեց, որ սովորական կալանավոր է եղել, ոչ թե քաղաքական բանտարկյալ։

ՀԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Պարույր Հայրիկյանը և Սերժ Սարգսյանը մութ գործարք են կնքել պաշտոնի կամ ֆինանսական հարցերի վերաբերյալ:

Ընթացող քարոզարշավն էլ Ռ. Թովմասյանը ծիծաղելի է համարում և նկատում, որ մարդիկ ամենաշատը սուտ են խոսում քարոզարշավի՛ ժամանակ, այն էլ՝ քաղցր սուտ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը