Աշխարհ

12.02.2013 13:01


ՀՀ–ում Իրանի դեսպան. «Սյունիքի արոտավայրերի վարձակալման շուրջ բանակցությունները շարունակվում են»

ՀՀ–ում Իրանի դեսպան. «Սյունիքի արոտավայրերի վարձակալման շուրջ բանակցությունները շարունակվում են»

Այսօրվա ասուլիսին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտնել է, որ Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև դեռևս որևէ պայմանգիր չի ստորագրվել՝  բանակցությունները դեռ շարունակվում են։  Ըստ դեսպանի՝  այս հարցը պետք է քննարկվի, իսկ համաձայնագիր ստորագրելու դեպքում դա պետք է հաստատեն երկու երկրների խորհրդարանները:

«Այնպես չէ, որ երկու կողմ թաքուն փաստաթուղթ ստորագրեն, ու դրանով վերջանա ամեն ինչ: Եթե պետք է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, չի նշանակում, որ միայն մեր շահերն ենք հետապնդելու, ես միշտ ասել եմ, որ միշտ պետք է պահպանվեն երկու կողմերի շահերը»,–ասել է դիվանագետը։
Պատասխանելով հարցին, թե ում կողմից է եղել նման համագործակցության առաջարկը, դեսպանն ասել է. «Իրանում արոտավայրեր շատ կան, սակայն մեծ հավանականությամբ՝ դա կարող է առաջարկված լինել իրանական կողմից։  Բայց այդ առաջարկը հիմնվել է նրա վրա, որ Հայաստանում անասնագլխաքանակը մեծացվի։
Ես մարզպետներից մեկի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ եմ տվել ավելի զարգացնել անասնապահությունը: Հայաստանը գյուղատնտեսական երկիր է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը