Արման Մելիքյանը պատրաստվում է կարևոր հայտարարություն անել
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյաննայսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ վաղը կարևոր հայտարարություն է անելու և պարզեցնելու է առկա քաղաքական դաշտը:
–Կառաջարկեմ թե՛ հանրությանը, թե՛ թեկնածուներին հստակ որոշել, թե նրանցից յուրաքանչյուրի դերն ինչ է, և ինչ նպատակ են հետապնդել։ Այն մարդիկ, ովքեր այսօր բռնազավթել են իշխանությունը Հայաստանում, չեն ցանկանում ընտրական գործընթացները վերադարձնել օրինականության դաշտ,–ասել է նա՝ նաև նշելով, որ այդ հայտարարությունը այսօրվա փոխարեն վաղն է անելու՝ իր մարտավարությունից ելնելով:
Նա ընդգծել է, որ ընտրություններն արդեն իսկ օրինական չեն, քանի որ ԿԸՀ-ն ընտրակեղծարարությունը կանխելու իր առաջարկը մերժել է.
–Իշխանություններն անգամ չգիտեն` ինչ է լինելու իրենց հետոն:Իրենք կախված են արտաքին աջակցությունից: Սա դարձել է խաբկանքի թագավորություն: Արքան մերկ է` սա պետք է ասենք մենք:Մեր պետությունն ունի միայն գլուխ, որը հենված չէ քաղաքացու վրա: Հոգեբանորեն կոտրված է ժողովուրդը:
Ինչ վերաբերում է միասնական թեկնածուի մասին առաջարկին, Արման Մելիքյանը հայտարարել է, որ ինքը խմբակային քաղաքականության մեջ չի եղել և չի լինելու։ Ավելին,իր համար պարզ է, թե ով ինչ սցենարով է աշխատում.
–Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միտված ենապահովելու ընտրությունների օրինականության պատրանքը,-ընդգծել է նա:
Արման Մելիքյանը պատրաստվում է կարևոր հայտարարություն անել
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ վաղը կարևոր հայտարարություն է անելու և պարզեցնելու է առկա քաղաքական դաշտը:
–Կառաջարկեմ թե՛ հանրությանը, թե՛ թեկնածուներին հստակ որոշել, թե նրանցից յուրաքանչյուրի դերն ինչ է, և ինչ նպատակ են հետապնդել։ Այն մարդիկ, ովքեր այսօր բռնազավթել են իշխանությունը Հայաստանում, չեն ցանկանում ընտրական գործընթացները վերադարձնել օրինականության դաշտ,–ասել է նա՝ նաև նշելով, որ այդ հայտարարությունը այսօրվա փոխարեն վաղն է անելու՝ իր մարտավարությունից ելնելով:
Նա ընդգծել է, որ ընտրություններն արդեն իսկ օրինական չեն, քանի որ ԿԸՀ-ն ընտրակեղծարարությունը կանխելու իր առաջարկը մերժել է.
–Իշխանություններն անգամ չգիտեն` ինչ է լինելու իրենց հետոն: Իրենք կախված են արտաքին աջակցությունից: Սա դարձել է խաբկանքի թագավորություն: Արքան մերկ է` սա պետք է ասենք մենք: Մեր պետությունն ունի միայն գլուխ, որը հենված չէ քաղաքացու վրա: Հոգեբանորեն կոտրված է ժողովուրդը:
Ինչ վերաբերում է միասնական թեկնածուի մասին առաջարկին, Արման Մելիքյանը հայտարարել է, որ ինքը խմբակային քաղաքականության մեջ չի եղել և չի լինելու։ Ավելին, իր համար պարզ է, թե ով ինչ սցենարով է աշխատում.
–Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միտված են ապահովելու ընտրությունների օրինականության պատրանքը,-ընդգծել է նա:
7or.am