Լրահոս

12.02.2013 12:10


Իր 4 ամսական աղջկա մահը տեսնելուց հետո թուրքը վամպիր է դարձել

Իր 4 ամսական աղջկա մահը տեսնելուց հետո թուրքը վամպիր է դարձել

Թուրքիայում 23-ամյա մի տղամարդ է ձերբակալվել, ով հարձակվել է մարդկանց վրա և խմել նրանց արյունը։ Արյուն խմելու անհագ ցանկությունը նրա մեջ ի հայտ է եկել հոգեկան ծանր ապրումներից հետո։ Նախ այդ տղամարդու աչքի առաջ մահացել է նրա 4 ամսական դուստրը, այնուհետև նա ներկա է եղել իր հորեղբոր սպանությանը, ինչպես նաև՝ իր ընկերոջ կողմից մեկ ուրիշի գլուխն ու առնանդամը կտրելուն:

Դրանից հետո թուրքը դարձել է վամպիր, սկսել է սեփական ձեռքերն ու կուրծը կտրատել ու իր արյունը խմել և այդպես՝ 2 ամիս: Չհագենալով՝ հորը խնդրել է հիվանդանոցներից դոնորական արյուն գնել: Իսկ հետո էլ անցել է մարդկանց վրա հարձակվելուն։

Այժմ երիտասարդը հոգեբուժարանում է։ Նա նաև անձի երկվություն ունի, շարունակ ինչ-որ մեկի հետ խոսում է և հիշողության մասնակի կորուստ ունենում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը