Լրահոս

12.02.2013 18:10


Մոսկվայում տեղի կունենա Կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին

Մոսկվայում տեղի կունենա Կլոր սեղան`  նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին

Փետրվարի 13-ին «Արգումենտի ի ֆակտի» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի կունենա Կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին:

Կլոր սեղանը համատեղ կազմակերպում են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, «Կովկասագետների գիտական ընկերությունը» և «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտը»:

Միջոցառման ժամանակ, «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակում, տեղի կունենա հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը:

Գիրքը «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի հերթական հատորն է: Մատենաշարը հիմնադրվել է ռուսաստանյան ընթերցողին հայ-ռուսական ռազմա-քաղաքական, մշակութային և սոցիալ-տնտեսական համագործակցության հարուստ էջեը ներկայացնելու նպատակով:

Կլոր սեղանին կմասնակցեն ռուսաստանյան քաղաքական կուսակցությունների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ: 

Այս խորագրի վերջին նյութերը