Եղանակային վատ պայմանների պատճառով Իտալիայի 11 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել
Իտալիայի 11 վարչական շրջաններում, սպասվող առատ ձյան և սառնամանիքների պատճառով, արտակարգ դրություն է հայտարարվել։ Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ ցրտերը շուտով կհասնեն Ապենինյան թերակղզու կենտրոնական և հյուսիսային շրջաններին: Երեկ գիշերվանից արգելվել է բեռնատար մեքենաների երթևեկությունը։
Մի շարք քաղաքներում փակվել են դպրոցներն ու ուսումնական հաստատությունները: Կանխատեսումների համաձայն՝ եղանակային վատ պայմաններն Իտալիայում կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում: