Լրահոս

11.02.2013 16:52


Լևոն Հայրապետյանը շարունակում է վերականգնողական գործընթացը Գերմանիայում

Լևոն Հայրապետյանը շարունակում է վերականգնողական գործընթացը Գերմանիայում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը շարունակում է վերականգնողական գործընթացը Գերմանիայում: Լեւոն Հայրապետյանը  վնասվածք էր ստացել 2012թ. սեպտեմբերի 11-ին, Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Լևոն Հայրապետյանը, ինքը դեռևս շարունակում է բուժվել գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի կլինիկաներից մեկում: «Առայժմ մարզվում եմ անհատապես՝ թեթև ծրագրով և առանց մեծ ծանրաբեռնվածությունների: Բժիշկները նշում են, որ վերականգնումս ընթանում է նորմալ հունով, բայց լիարժեք ապաքինման համար կպահանջվի ևս մի քանի ամիս: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես նախատեսվում է, մայիսի կեսերին կկարողանամ լիարժեք մարզվել իմ ակումբի կազմում»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Լևոն Հայրապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը