Լրահոս

11.02.2013 16:31


Դատախազությունը կքննի ՀՀԿ-ականների կողմից ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումը

Դատախազությունը կքննի ՀՀԿ-ականների կողմից ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումը

«www.iditord.org» էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում` Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամների կողմից բնակարաններ այցելելու և ընտրակաշառք առաջարկելու մասին: Ըստ հրապարակման` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկվում է 20 000 դրամ:

Զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված  հրապարակումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը