Լրահոս

11.02.2013 15:22


Անդրիաս Ղուկասյանին այցելեց առողջապահության նախարարի առաջին տեղակալը

Անդրիաս Ղուկասյանին այցելեց առողջապահության նախարարի առաջին տեղակալը

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն  այսօր  այցելեց հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Երկարատև զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն  բացատրեց, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։ Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորեց դադարեցնել հացադուլը։ Հայկ Դարբինյանը շարունակեց պնդել, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։ Միաժամանակ նա նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է ցանկացած պարագայում աջկցել թե՛ լաբորատոր-գործիքային հետազոտություններ կազմակերպելով, թե՛  անհրաժեշտ բուժում իրականացնելով և անգամ խորհրդատվություն տրամադրելով։

Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարարին  այցելելությաին համար և  խոստացավ անհրաժեշտության դեպքում հեռաձայնել։ Ի դեպ, նախարարի առաջին տեղակալի ներկայությամբ չափվեց Անդրիաս Ղուկասյանիզարկերակային ճնշումը (այդ պահին` 90/60)։

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հացադուլի վայրում շարունակվում է 24-ժամյա  բժշկական հսկողությունը։ 

Այս խորագրի վերջին նյութերը