Լրահոս

11.02.2013 14:58


Անդրեաս Ղուկասյան. «Դիտորդական առաքելությունը անտեսում է Հայաստանի ամբողջ հանրությանը հայտնի փաստը»

Անդրեաս Ղուկասյան. «Դիտորդական առաքելությունը անտեսում է Հայաստանի ամբողջ հանրությանը հայտնի փաստը»

Այսօրվա բացօթյա ասուլիսին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտնել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընդհանուր դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներն` Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցում չեն անդրադարձել իր պահանջներին և դրանց գնահատականներին: Հացադուլ հայտարարծ նախագահի թեկնածուն տարածել է հետևյալ հայտարարությունը. ««ԵԱՀԿ անդամ պետություններում ժողովրդավարական ընտրությունների անցկացման վերաբերյալ գոյություն ունեցող պարտավորությունները» փաստաթղթի 6.4-րդ կետի համաձայն` պետությունը մերժում է թեկնածուի գրանցումը, երբ նա կամ իր կողմից ներկայացված կուսակցությունը խախտում է սահմանադրությունը, ըստ էության` զեկույցից պարզ է դառնում, որ դիտորդական առաքելությունը անտեսում է Հայաստանի ամբողջ հանրությանը հայտնի փաստը, որ տասը տարուց ավել Հայաստանում իշխող հանրապետական կուսակցությունը իրականացրել է հակասահմանադրական գործողություններ, բաժանում է ընտրակաշառք եւ հարկադրում է քաղաքացիներին քվեարկել»։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ դիտորդական առաքելության կողմից այդ փաստի անտեսումը վկայում է, որ  տվյալ կազմակերպության գործունեությունը որևէ կապ չունի ժողովրդավարության հետ և հետապնդում է քաղաքական նպատակներ:

Այս խորագրի վերջին նյութերը