Վայրի շները խեղդամահ են արել Երևանի կենդանաբանական այգու 3 մուֆլոնի
Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը տխուր դեպքը նորովի վեր է հանել այն փաստը, որ Երևանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատները հիմնանորոգման կարիք ունեն:
ԳիշերվամթությանմեջվայրիշներըներխուժելենՄուֆլոններիազատավանդակևխեղդամահարելերեքկենդանու: Մուֆլոնը Հայաստանի էնդեմիկ, վտանգված կենդանատեսակ է: Մուֆլոնների ազատավանդակը գտնվում է զառիթափի վրա, որը սահմանակից է թփերով, ժայռերով և ծառերով շրջապատված մի վայրի տարածքի:
«Այստարածքումբնակվումենվայրիշներ, որոնքհավանաբարընտրելենհենցայստարածքընրադժվարհասանելիությանպատճառով: Այգին արդեն դիմել է «ՅունիգրաֆԻքս» ընկերությանը՝ միջոցներ ձեռնարկել խնդիրը հրատապ լուծելու համար: Չնայած այգու ղեկավարությունը դեռ ամիսներ առաջ նախաձեռնեց այգու վնասված ցանկապատերի վերանորոգումը, այնուամենայնիվ հիմնական խնդիրը կարող է լուծվել միայն հին ցանկապատերի ամբողջովին նորերով փոխարինելու դեպքում: Կենդանաբանական այգու կենդանիների անվտանգությունը ապահովելու համար նոր տարածքների կառուցումը և այգու սահմանների ճշգրտումը գլխավորում են այգու առաջիկա ամիսների անելիքների ցուցակը»,–ասված է այգու հայտարարության մեջ:
Վայրի շները խեղդամահ են արել Երևանի կենդանաբանական այգու 3 մուֆլոնի
Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը տխուր դեպքը նորովի վեր է հանել այն փաստը, որ Երևանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատները հիմնանորոգման կարիք ունեն:
Գիշերվա մթության մեջ վայրի շները ներխուժել են Մուֆլոնների ազատավանդակ և խեղդամահ արել երեք կենդանու: Մուֆլոնը Հայաստանի էնդեմիկ, վտանգված կենդանատեսակ է: Մուֆլոնների ազատավանդակը գտնվում է զառիթափի վրա, որը սահմանակից է թփերով, ժայռերով և ծառերով շրջապատված մի վայրի տարածքի:
«Այս տարածքում բնակվում են վայրի շներ, որոնք հավանաբար ընտրել են հենց այս տարածքը նրա դժվար հասանելիության պատճառով: Այգին արդեն դիմել է «ՅունիգրաֆԻքս» ընկերությանը՝ միջոցներ ձեռնարկել խնդիրը հրատապ լուծելու համար: Չնայած այգու ղեկավարությունը դեռ ամիսներ առաջ նախաձեռնեց այգու վնասված ցանկապատերի վերանորոգումը, այնուամենայնիվ հիմնական խնդիրը կարող է լուծվել միայն հին ցանկապատերի ամբողջովին նորերով փոխարինելու դեպքում: Կենդանաբանական այգու կենդանիների անվտանգությունը ապահովելու համար նոր տարածքների կառուցումը և այգու սահմանների ճշգրտումը գլխավորում են այգու առաջիկա ամիսների անելիքների ցուցակը»,–ասված է այգու հայտարարության մեջ:
7or.am