Լրահոս

11.02.2013 14:16


Քաղաքական շիզոֆրենիա

Քաղաքական շիզոֆրենիա

«Շիզոֆրենիա» բառը նշանակում է ճյուղավորում, մի մարդու մեջ նստած է մի քանի մարդ: Հայ քաղաքական դաշտում ժամ առ ժամ ծաղկում է այս ահավոր հիվանդությամբ տառապողների թիվը, որոնք, իրենք ծաղրանքի առարկա դառնալով, ծաղրուծանակի են ենթարկում ժողովրդին՝ հասցնելով նրան հիասթափության դուռը:

Այս փորձանքները մի օր կուսակցություն են կազմաքանդում, մի օր «շինում», մի օր օրինաց են, մյուս օրը՝ հանրապետական, մի օր սատարում են, մյուս օրը հետույք խաղացնում, մի օր դիմում են ՍԴ, մյուս օրը ետ վերցնում, մեկ «ընդդիմադիր» են, մեկ էլ դառնում են «կլիենտ»:

Շիզոֆրենիան ահավոր հիվանդություն է, դրանով տառապող մարդը մեծ ցավ է պատճառում իր հարազատներին ու իր շրջապատին, իսկ ահա, երբ այդ աղետը սկսում է մասսայական տարածում ստանալ քաղաքական դաշտում, ապա դրա դիմացը չառնելու դեպքում այն կարող է վերաճել համազգային շիզոֆրենիայի, և մի ազգի մեջ կարող են ճյուղավորվել մի քանի «ժողովուրդներ»...

Այս խորագրի վերջին նյութերը