Քաղաքական

11.02.2013 14:09


Արամ Հարությունյան. «Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ խեղդվում են Հանրապետականի ջրավազանում»(տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ խեղդվում են Հանրապետականի ջրավազանում»(տեսանյութ)

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում ինքնաբացարկ չհայտնած մնացած բոլոր թեկնածուներին ևս մեկ անգամ կոչ է արել հետևել իր օրինակ, հանել թեկնածությունը և Սերժ Սարգսյանին միայնակ թողնել քվեաթերթիկում՝ ի նշան արդեն իսկ կեղծված ընտրությունների։

Ինչ վերաբերում է մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ ՍԴ դիմել–չդիմելու մասին օրը մի բան որոշելուն՝ Ա. Հարությունյանը նկատել է.

–Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ խեղդվում են Հանրապետականի ջրավազանում: Նրան չենք հասցնում մեկնաբանել, քանի որ մեկը մյուսի հետևից իրար հակասող քայլեր է կատարում: Մի շաբաթում կարող է 15 կարծիք հայտնել։ Փուչիկը, որ փչում եք, հետո փորձեք բաց թողնել ու կտեսնեք, թե ինչպես է հակասական շարժումներ անելով իջնում։ Այդպես էլ Հայրիկյանի քայլերն են։ Պարզ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը չէին հանի իրենց թեկնածությունը, քանի որ իրենք իրենց դերակատարելիքը ունեն։ Երբ իրար գուրգուրում են, մեկի մոտ խանդ է առաջանում: Երեքն էլ դեկորատիվ թեկնածուներ են։ Հայրիկյանը ինքն իրեն, Սահմանադրական դատարանին և իշխանությանը դրել է հիմարի տեղ։

Ա. Հարությունյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակը կարելի է փոխել միայն արտահերթ ընտրություններով։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը