Լրահոս

11.02.2013 13:48


Հայրիկյանը բացատրել է իր «փոշմանելու» պատճառը

Հայրիկյանը բացատրել է իր «փոշմանելու» պատճառը

ՀՀ նախագահի՝ մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանը չէր կարող թույլ տալ, որ «ստահակների ցանկությունն իրականություն դառնար»: Նա նման կերպ է մեկնաբանել Սահմանադրական դատարանից ընտրությունների հետաձգման հայցադիմումի հետ վերցնելն «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

«Դիմումս հետ վերցնելու պատճառն այն է, ինչի մասին արդեն ասել եմ վիրահատության օրը: Ես չեմ կարող թույլ տալ, որ ստահակների ցանկությունը իրականություն դառնա: Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է լինեն  փետրվարի 18-ին»,-ասել է Հայրիկյանը:

Նա կարծում է, սակայն, որ իր իրավուքները խախտվեցին, քանզի չկարողացավ լիարժեք քարոզարշավ իրականացնել:

Այս խորագրի վերջին նյութերը