Լրահոս

11.02.2013 13:45


Բազմազավակ ընտանիքին զրկել են սոցիալական նպաստից

Բազմազավակ ընտանիքին զրկել են սոցիալական նպաստից

Համատարած աղքատության և գործազրկության պայմաններում հայտնված շատ բազմազավակ գյումրեցի ընտանիքներ իշխանությունների կողմից աջակցություն  ստանալու փոխարեն ներքաշվում են ավելորդ թղթարարության ու քաշքշուկների մեջ և անգամ զրկվում են սոցիալական նպաստից: Եվ որևէ մեկի պետքն էլ չի լինում, թե վեց կամ յոթ երեխաներ ունեցող ընտանիքն ինչպես է գոյատևելու և ինչ միջոցներով է խնամելու ու կերակրելու երեխաներին:

Առաջին հայացքից անլուծելի թվացող նման թղթարարականք աշքշուկի մեջ է հայտնվել Եփրեմյանների  7  երեխաներ ունեցող ընտանիքը: Տարիներ առաջ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված այս ընտանիքին Գյումրու նախկին քաղաքապետը բնակարան է նվիրել, ինչի պատճառով նրանք դուրս են հանվել հերթացուցակից: Սակայն բնակարանը մինչև օրս նրանց անունով չիձ ևակերպվել: Բնակարանի նախկին տերը հսկայական կոմունալ վարձեր է պարտք եղել, այդ իսկ պատճառով պատկան մարմինները հրաժարվել են Գյումրու Բորյան 4 հասցեի բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանի առքուվաճառքը օրինականացնել: Ավելին, պետության կողմից սոցիալական նպաստի տրամադրման կարգում նախորդ տարի կատարված փոփոխություններից հետո այս բազմազավակ և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքին փաստացի բնակության վայրում գրանցում չունենալու պատճառով զրկել են նպաստից:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը հագուստ, կոշիկ և վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Եփրեմյանների ընտանիքին:

«Շիրակ կենտրոն»

Այս խորագրի վերջին նյութերը