Լրահոս

11.02.2013 13:35


«Իսկականից ոնց որ կլոուն լինի». Հայրիկյանի քայլերը ֆեյսբուքահայության ծիծաղն են առաջացնում

«Իսկականից ոնց որ կլոուն լինի». Հայրիկյանի քայլերը ֆեյսբուքահայության ծիծաղն են առաջացնում

ՀՀ նախագահի թեկածու Պարույր Հայրիկյանը փոշմանեց և հետ վերցրեց մեկ օր առաջ ՍԴ ներկայացրած իր դիմումը։ Թեև լուրը նոր է տարածվել, բայց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայրիկյանի որոշումն արդեն իսկ հասցրել է հումորի առարկա դառնալ։ Ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատերերից մի քանի արձագանքը.

Դիլանյան Զար. «Նաջարյանը փոշմանել է»

Argishti Kiviryan. «Այսօր Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը ետ է վերցրել իր դիմումը Սահմանադրական դատարանից։ Ասում են, անգամ այդ դիմումը ամոթից կապտել ա...»

Ruzanna Stepanyan. «Տարած հետ բերած ընտրություններ»

Агаси Маргарян. «Էդ մարդուն հասկանալ է պետք, բայց անպայման մետաֆիզիկայի պրիզմայով»

Tsovinar Nazaryan. «Նաջարյանը փոշմանել աաաաաաա :)))))))))) Տեսնես երեկ ի՞նչ էր ասել «արջը» նրա ականջին :)))))»

Armen Grigoryan. «Ասել ա. հետ վերցրու, ուրիշ ոչ մի բան: Եթե կարան ասեն հետ վերցրու, էլ իմաստը ո՞րն ա բանակցեն տոկոսների ու մնացածի շուրջ»

Вардан Григорян. «Երկրի ու ժողովրդի հետ տուն–տունիկ խաղալու գործընթացները շարունակվում են....Լավ մինչև ե՞րբ... ու նմաններն իրենց համարում են անկախության սիմվո՞լ։ Եթե սրա նմանն է սիմվոլ, ապա երևի իրոք արժանի ենք այս տառապանքներին....»

Lilit Minasyan. «Իսկականից ոնց որ կլոուն լինի»

Արտակ Եղիազարյան. «Կողմնորոշվեց, ժողովուուուուուրդ. ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

Հ.Գ. Բայց կարող ա` վերջնական չլնի, հը՞»

David Margaryan. «Փող կպավ երևի»

Саргис Погосян. «Երևի Սերժոն փող տվեց ու Հայրիկյանն էլ փողի էր սպասում»

Levon Pahlevanyan. «Էսի ամենագլխավոր կլոունն ա ես շոույում»

Aregnaz Manukyan. «Բայց մեր «անկախության խորհրդանիշը» լրիվ թարս բուսնող խիյարի մեկը դուրս եկավ...»

Վլադ Հովհաննիսյան. «Հայրիկյանը իր ձեռքով անիծեց իր կերպարի մայրիկյանը»

Գրիշա Բալասանյան. «Հետաքրքիր է, Պարույր Հայրիկյանին քանի՞ «լեվլ» մնաց այլ «փոշմանումների» համար. խնդրում եմ հրապարակել նրա «փոշմանելու» ցանկը»

Artur Gevorgyan. «Այդքան տանել բերելու համար պետք է ԴԻՄՈՒՄԸ իր իրավունքների պաշտպանության համար դիմի ՍԴ, կամ ՄԻԵԴ ընդեմ դիմումատուի..ՃՃՃՃՃ»

Арман Сулейманян. «Հայրիկյանը հետ վերցրեց դիմումը այն դեղի ազդեցության տակ, որը օգտագործում էին իր դեմ մահափորձ կատարած անձիք: Իսկ եթե լրիվ անկեղծ, ապա տղամարդկանց մոտելա կլիմաքս լինում»:

Aram Rossonero Jr. «Պարույր, դու ոնց որ լռիվ խառնում ես սաղ»

«Amalia Stepanyan. «Ես անգամվա ընտրությունները լրիվ ցիրկի բան են, ցիրկն էլ փակեցին, թե չէ մարդկանց ասեինք գնային էնտեղ ներկայացում տային»

Կարինե Հարությունյան. «Մինչև երեք անց կես մեկ էլ տեսար` փոշմանեց»

Марат Яврумян. «Փողը նստել է հաշվին»

Daniel Ioannisyan. «Պետքա իրեն Բաքու`դեսպան ուղարկել»

Shur Dabavog. «Ծերունին անտանելի է դառնում»

Заруи Мурадян. «Սա արդեն դիագնոզ է......չգիտեմ լամ թե խնդամ»

Николай Торосян. «Տվեք խմեմ մի բան»

Հասմիկ Բաբաջանյան. «Հայրիկյանի քայլերը վկայում են, թե ինքն այնպիսի Անկախ երկիր է ստեղծել, որտեղ նույնիսկ ինքը անկախ չէ...»

Шант Бадалян. «Առաջարկում եմ «Դժվար ընտրությունն» ու «Դժվար ապրուստը» միացնել իրար: Մեկ ա սցենարիստը նույնն ա»:

Ֆեյսբուքյան «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես» խումբն էլ այս թեմայով ծաղրանկար է տեղադրել։

Հիշեցնենք, որ այսօր՝ 12.25-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ՝ իր երեկ ներկայացարած դիմումը հետ վերցնելու համար։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը