Լրահոս

11.02.2013 13:05


Փորձագետ. «Այս քարոզարշավին պետք չէ շատ լուրջ վերաբերել»

Փորձագետ. «Այս քարոզարշավին պետք չէ շատ լուրջ վերաբերել»

Այսօրվա ասուլսիս կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշել է, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե  ՀՀ նախագահի թեկնածուները ինչ թիմով են պատրաստվում գալ կառավարման:

«Ընտրարշավի ժամանակ միայն ծրագրեր ներկայացնելն ու բաժակաճառեր ասելը բավարար չէ։ Ենթադրենք այլ նախագահ է լինելու, մենք գոնե չիմանա՞նք՝ ովքեր են զբաղեցնելու ամենակարևոր պաշտոնները: Ընդհանրապես առաջնորդ ընտրելիս մեծ դեր է խաղում նրա շրջապատը: Քանի որ մեզ չեն ներկայացվում նրանց թիմերը, այստեղից հետևություն, որ այս քարոզարշավին պետք չէ շատ լուրջ վերաբերել»,- ասել է բանախոսը։

Ըստ նրա՝ բոլորը մտել են մրցավազքի մեջ, որ իրենց գինը բարձրացնեն: «Գինը բարձրացնելու երևույթ եմ համարում նաև Պարույր Հայրիկյանի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու մասին ՍԴ ներկայացված դիմումը և դրա հետ կապված որոշման փոփոխությունները»,-ասել է փորձագետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը