Լրահոս

11.02.2013 12:25


Հայրիկյանի դիմումը ՍԴ–ն կքննի այսօր՝ մինչև ժամը 16:30-ը

Հայրիկյանի դիմումը ՍԴ–ն կքննի այսօր՝ մինչև ժամը 16:30-ը

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դիմումի հիման վրա գործի քննության ընդունման հարցը Սահմանադրական դատարանը կքննի այսօր: ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը PanARMENIAN.NET-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դիմումը դատարանը քննի մինչև ժամը 16:30-ը:

ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ հունվարի 31-ին մահափորձ էր իրականացվել, դիմել է ՍԴ` նախագահի ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար: Չի բացառվում, որ Հայրիկյանը դիմումը հետ վերցնի, եթե իր, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միավորումը տեղի ունենա, և նրանք միասնական թեկնածուով շարունակեն ընտրապայքարը:

Այս խորագրի վերջին նյութերը