Ճապոնիայի Օկուձիմա քաղաքի բնակիչները վրդովված են. նրանք պահանջում են տաբատ հագցնել տեղական գործարարի նվիրած Դավիթի քանդակին, որը Միքելանջելոյիհայտնի գործի կրկնօրինակն է: Քանդակը տեղադրվել է քաղաքի կենտրոնում, ինչը բուռն քննարկումների առարկա է դարձել. բնակիչները պնդում են, թե երեխաները վախենում են այն քանդակից, քանի որ այն ոչ միայն հսկայական է, այլ նաև որոշակի անատոմիական առանձնահատկություններ ունի, որոնք բնորոշ չեն ավանդական ճապոնական արվեստի և մշակույթի համար:
Բնակիչներն արդեն իսկ հավաքել են մոտ 15 հազ. ստորագրություն՝ պահանջելով Դավիթին ներքնազգեստ և տաբատ հագցնել, միևնույն ժամանակ պնդում են, թե դեմ են, որ քանդակը հեռացվի, քանի որ այն բավական օգտակար է արվեստի պատմության դասատուների համար:
Ճապոնիայում քանդակին տաբատ են հագցնելու
Ճապոնիայի Օկուձիմա քաղաքի բնակիչները վրդովված են. նրանք պահանջում են տաբատ հագցնել տեղական գործարարի նվիրած Դավիթի քանդակին, որը Միքելանջելոյի հայտնի գործի կրկնօրինակն է: Քանդակը տեղադրվել է քաղաքի կենտրոնում, ինչը բուռն քննարկումների առարկա է դարձել. բնակիչները պնդում են, թե երեխաները վախենում են այն քանդակից, քանի որ այն ոչ միայն հսկայական է, այլ նաև որոշակի անատոմիական առանձնահատկություններ ունի, որոնք բնորոշ չեն ավանդական ճապոնական արվեստի և մշակույթի համար: