Լրահոս

11.02.2013 12:10


Դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք Երևան-Սևան ճանապարհի տներից մեկում ավազակային հարձակում են գործել

Դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք Երևան-Սևան ճանապարհի տներից մեկում ավազակային հարձակում են գործել

Փետրվարի 10-ին՝ ժամը 20։00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ճանապարհային ոստիկանության  անշարժ  հենակետի հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետում զինված հարձակում է տեղի ունեցել: 
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19։15-19։45-ն ընկած ժամանակահատվածում, դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող   անվադողերի վերանորոգման կետին կից  տանը, որտեղ կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու,  նրա որդու,  երկու հարսների ձեռքերը, ոտքերը և բերանը, հարվածներ են հասցրել որդու  գլխին ու դեմքին, սպառնացել նրան և ընտանիքի անդամներին` պահանջելով ոսկյա զարդեր ու գումար, ապա հափշտակելով 9000 դրամ՝ դիմել են փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի  2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը