«Կեղծված ընտրությունների ավանդույթը հանգեցրեց իշխանության և քաղաքացու կապի խզմանը: Ստացվում է այնպես, որ 1,5 մլն մարդ չի կարող ձևավորել իշխանություն»,–այսօրվա ասուլիսին ասել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը։ Նա ընդգծել է, որ այդ կապի խզման հետևանքով այսօր քաղաքացին և իշխանությունն այլ կյանքով են ապրում: Բանախոսն առաջարկել է ընտրական այս փուլում զերծ մնալ կեղծարարությունից:
Ինչ վերաբերում է միավորվելու Պ. Հայրիկյանի կոչին, նախագահի թեկնածուն ասել է. «Այս ամենը խաղ է, քանի որ ընտրությունները թատրոն են: Հայրիկյանը ՍԴ-ը կդիմի, թե ոչ, ով կլինի միասնական թեկնածու, դա կարևոր չէ, քանի որ դա մարդկանց ուշադրությունը շեղելու համար է: Հիմնական հարցը ընտրությունների օրինականության հարցն է: Սա մկնախաղ է: Ոչ մի թեկնածու այլևս չի կարող ինքնաբացարկ ներկայացնել: Վստահ եմ` Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները ձայն չեն տա Հայրիկյանին, նույնը նաև Բագրատյանի կողմնակիցները»։
Արման Մելիքյան. «Այս ամենը խաղ է»

7or.am