Քաղաքական

11.02.2013 11:43


Բագրատյանը վստահ է, որ Րաֆֆին և Պարույրը ընդդիմություն չեն և վստահ չէ, որ չեն համագործակցում իշխանության հետ

Բագրատյանը վստահ է, որ Րաֆֆին և Պարույրը ընդդիմություն չեն և վստահ չէ, որ չեն համագործակցում իշխանության հետ

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երբ Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են՝ ընտրություններից հետո պաշտոն չեն ստանալու և Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում նրան չեն շնորհավորելու, այդ ժամանակ նոր ինքը կմիանա միասնական թեկնածուի գաղափարին։

–Ես ընդդիմություն եմ, իսկ իրենք՝ ոչ,-հայտարարել է Բագրատյանը,–մեր հանդիպումների ժամանակ քննարկել ենք միասնական թեկնածուի հարցը, բայց պայմանավորվել էինք չբարձրաձայնել այդ մասին: Պայմանավորվածությունը խախտվեց: Հայրիկյանը ցանկացավ ավելի լավը երևալ: Ես Պարույրին շատ հստակ պատասխանել եմ՝ եթե դու ազնիվ ես, հանի՛ր թեկնածությունդ, և սա կլիներ տղամարդու արարք: Ինքդ հանիր և օրինակ ցույց տուր մյուսներին։

Բագրատյանը նաև վստահ չէ, որ Հայրիկյանը չի համագործակցում իշխանությունների հետ: Երբեք չի լսել նաև, որ Հայրիկյանն իշխանությանը քննադատի: 

Մի կողմ թողնենք, որ նրա հայտարարությունները մի քանի անգամ փոխվել են: Բայց ես բացարձակապես տրամաբանություն և կապ չեմ տեսնում նրա ՍԴ դիմելու և միասնական թեկնածու ունենալու հարցի միջև: Չի կարելի խնդիրը կապել միասնական թեկնածուի հետ: Դա պահանջ է ուղղված իշխանությունից՝ գնա, ստիպի՛ր, որ դառնանք միասնական թեկնածու, որ վերջում էլ քեզ շնորհավորենք: Սա միասնական թեկնածուի թեզի տակ եղած ընդդիմադիր դաշտը զրոյացնելու փորձ է, այստեղ տեսնում եմ նաև իշխանության խաղը:

Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ էլ Բագրատյանը հայտարարել էր, որ իրենք հսկայական գումարեր են վատնել քարոզարշավի վրա և միասնական թեկնածուն պետք է փոխհատուցի այդ ծախսերը:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը