Լրահոս

11.02.2013 11:28


Փետրվարի 12–ը համարվում է ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը

Փետրվարի 12–ը համարվում է ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը

1988թփետրվարի 12-ին սկիզբ է առել ղարաբաղյան շարժումը։  Այդ օրը Բաքվի ճնշմամբ գումարված  կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովները պետք է ընդունեին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պահանջը դատապարտող որոշում: Սակայն այդ ժողովներում տեղի ունեցավ հակառակը՝ պաշտպանվեց Հայաստանին միանալու՝ մարզի հայ բնակչության պահանջը:

Փետրվարի 13-ին մարզկենտրոնում տեղի ունեցավ քաղաքի աշխատավորների և ուսանողների առաջին հանրահավաքը, և Շարժումը դարձավ համաժողովրդական

Փետրվարի 15-ին ժողովրդական պատգամավորների խորհուրդները ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին որոշում կայացրին:

Փետրվարին 20-ին Լեռնային Ղարաբաղի հիմնական հայ բնակչության ցանկությամբ Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմեց ադրբեջանական և հայկական խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով լուծել Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու և Հայաստանի կազմում ընդգրկելու հարցը։ Այս դիմումը մերժվում է, որին հաջորդում են ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացված Սումգայիթի և Բաքվի ջարդերը։ 400 հազ. հայ փախստական ապաստան է գտնում Հայաստանում և Ռուսաստանում:

1991թ. առաջին կեսին ադրբեջանական ՕՄՕՆ-ը խորհրդային բանակի աջակցությամբ պատերազմ սկսեց Շահումյանի, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ հայ բնակչության դեմ՝ իրականացնելով նախօրոք մշակված «Կոլցո» բռնի տեղահանության գործողությունը։

1991թ. հայերի ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղը հռչակվեց ազատ ու անկախ պետություն։

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Այն ամրապնդվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին` միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացված հանրաքվեով, որի ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը