Լրահոս

11.02.2013 11:12


1 մլն՝ դոլար ոստիկաններին սպանած մոլագարի մասին տեղեկություն հայտնելու համար

1 մլն՝ դոլար ոստիկաններին սպանած մոլագարի մասին տեղեկություն հայտնելու համար

Կալիֆորնիայի իշխանությունները 1 մլն դոլար պարգևավճար են խոստանում նրան, ով կօգնի ձերբակալել 33-ամյա նախկին ոստիկան Ջորդան Դորներին։  «Ասոշիեյթեդ փրես»-ի հաղորդմամբ՝ Դորները մեղադրվում է երեք սպանությունների համար։ Փետրվարի 3-ին նա կրակ է բացել Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակցի դստեր և նրա փեսացուի վրա, իսկ չորս օր անց` 3 ոստիկանի ուղղությամբ` սպանելով նրանցից մեկին:

 CNN-ի հաղորդմամբ` ավելի վաղ նա սպառնացել էր, աշխատանքից հեռացվելու դեպքում, վերացնել իրավապահ մարմինների աշխատակիցների։

Այս խորագրի վերջին նյութերը