Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդը պատրաստ է բանակցել Ասադի ներկայացուցիչների հետ
«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մոազ ալ-Խաթիբը պատրաստ է բանակցել երկրի նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչների հետ։
«Բանակցությունների ժամանակ կքննարկվեն իշխանության փոխանցման հետ կապված հարցեր՝ խուսափելով արյունահեղություններից ու ավերածություններից»,-«Ֆեյսբուքի» իր էջում գրել է սիրիացի աբստամբների ղեկավարը։ Երկխոսության հիմնական թեմաներից են լինելու նաև ձերբակալված ընդդիմադիրների, հատկապես երեխաների, կանանց և փախստականների հարցերը։
Որպես բանակցություններն անցկացնելու վայր՝ Ահմեդ Մոազ ալ-Խաթիբը նշել է Սիրիայի հյուսիսը։