Լրահոս

09.02.2013 14:34


Այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է, որը Հայաստանում դիմավորում են ոչ տոնական տրամադրությամբ

Այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է, որը Հայաստանում դիմավորում են ոչ տոնական տրամադրությամբ

Փետրվարի 9-ը ստոմատոլոգների միջազգային օրն է: Տոնը կապվում է Ապոլլոնիայի անվան հետ։ Համաձայն լեգենդի՝ Ապոլլոնիան Ալեքսանդրիա քաղաքի պաշտոնյայի աղջիկ է եղել։ Քրիստոնյա դառնալու պատճառով նրան ենթարկել են դաժան կտտանքների և ստիպել հրաժարվել քրիստոնեությունից։ Սակայն երբ 249 թ-ի փետրվարի 9-ին նրա կապերն արձակել են, Ապոլլոնիան նետվել է կրակի մեջ:

Ապշահար հավատացյալների մոտ դրանից հետո հավատամք է տարածվում, որ միայն Ապոլլոնիայի անունը տալով և աղոթելով՝ ատամի ցավը կանցնի:

Հայաստանում, սակայն, իրենց տոնը ստոմատոլոգները դիմավորում են ոչ բարձր տրամադրությամբ։ Նրանք այս օրերին պայքարում են կառավարության սահմանած հարկման նոր կարգի դեմ, որը, ստոմատոլոգների պնդմամբ, վտանգի տակ է դրել այս ոլորտը։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Վաթյանը կարծիք է հայտնել, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքով որոշ անձինք ստեղծում են ստոմաատոլոգիայի համացանցեր։

Այս քամին ուրիշ տեղից է փչում` միտված է ոլորտի մոնոպոլիզացիային,-պնդել է նա՝ տեղեկացնելով նաև, որ արտերկրից մեծ քանակությամբ թանկարժեք սարքավորումներ են ներմուծվել մեծ կլինիկաներ ստեղծելու համար.

–Այս օրենքը կհագեցնի փոքր ստոմատոլոգիական կլինիկաների փակմանը։ Մեծ կլինիկաների դեպքում յուրաքանչյուր բազկաթոռի համար գինը նվազում է։ Իսկ փոքրերը ուղղակի կկրճատեն բազկաթոռները կամ կփակվեն: Նորավարտ բժիշկները կմնան առանց աշխատանքի և կարտագաղթեն: Արդեն ստոմատոլոգիական կլինիկաներ են փակվել Արմավիրում և Երևանում: Ստոմատոլոգները և իրենց ընտանիքները նախագահական ընտրություններում չեն ընտրի Սերժ Սարգսյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը